94 տարի առաջ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին

94 տարի առաջ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին

PanARMENIAN.Net - 1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է «Իթթիհաթ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի հեղափոխությունից հետո ներքին գործերի նախարար, 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշային:

«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանի և չես փորձի փախչել, կկանգնես տեղդ՝ ոտքդ սատակի վրա, և կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն քեզ». Շահան Նաթալու հրահանգն էր Սողոմոն Թեհլերյանին:

Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց: 79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921-ի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Թեհլերյանին բանտում առաջինն այցելել է մի վանական, որը տեսնելով նրան բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»: «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ». դատարանի որոշումն էր:

Այսպես սկսվեց «Նեմեսիս» գործողությանը՝ պատժելու 1915-ի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Գործողության կատարման որոշումը կայացվել է8 1919-ին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան)։

Սողոմոն Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. նա մեկնել էր Թիֆլիս և կամավորական գունդ մտել ու 1914-1915թթ. մասնակցել Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդը: 1916թ.-ին նա վերադառնում է ծննդավայր` Բագառիճ, և իմանում, որ իր ազգականներին, Երզնկայի 20 000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---