FIDE-ի ղեկավարը մտադիր է լուծել Բաքվի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցության հարցը17 մարտի 2015 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) կփորձի լուծել Բաքվում կայանալիք առաջիկա մրցաշարերին հայ գրոսմայստերների մասնակցության հարցը, լրագրողներին է հայտարարել FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովը: 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Բաքվում կայանալու է Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, իսկ 2016-ի աշնանը Բաքվում կանցնի շախմատային օլիմպիադան: Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը 2015-ի ապրիլին կայանալու է Ծաղկաձորում: Իլյումժինովն ասել է, որ FIDE-ն կողմ է, որ «տարբեր քաղաքական պահերը մնան մրցաշարերի դահլիճներից դուրս», ուստի հրավիրում է և Հայաստանի, և Ադրբեջանի շախմատիստներին մասնակցել մրցումներին, հայտնում է Rsport.ru-ն: «Առաջիկա օրերին ես դիմելու եմ Ադրբեջանի և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիների ղեկավարներին: Այս տարի տեղի է ունենալու Աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, մյուս տարի Բաքվում կկայանա շախմատի համաշխարհային օլիմպիադան: Անշուշտ, մենք կցանկանայինք, որ ուժեղագույն շախմատիստները, իսկ Ադրբեջանի և Հայաստանի հավաքականները մոլորակի ուժեղագույն շախմատիստների շարքում են, մասնակցեին»,-ասել է Իլյումժինովը: «Մենք կդիմենք ոչ միայն շախմատի ազգային ֆեդերացիաներին, այլ նաև երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք աջակցեն, որ իրենց շախմատիստները մասնակցեն, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովվի»,-հայտարարել է Իլյումժինովը: Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում՝ հավակնորդների մրցաշարում: 2011թ մրցաշարը տեղի ունեցավ Կազանում, իսկ 2012-ին՝ Լոնդոնում: Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարեց, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբերի 23-ից նոյեմբեր 13-ը: «Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Սակայն 2014-ին Արոնյանը համաձայնվեց մասնակցել 2015-ին Բաքվում կայանալիք մրցաշարին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |