Սննդամթերքի անվտանգությունը կվերահսկի մեկ լիազոր կառույց

Սննդամթերքի անվտանգությունը կվերահսկի մեկ լիազոր կառույց

PanARMENIAN.Net - Կառավարությունն այսօր՝ մարտի 19-ի նիստում, մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողությունը մեկ լիազոր մարմնի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով իրականացնելն է:

Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացմանը և կանխարգելմանը միտված օրենսդրության արդյունավետ իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի:

2014-ի նոյեմբերի 29-ին Եղվարդի մանկապարտեզի մոտ 50 սան սննդային թունավորման ախտանիշներով տեղափոխվել էր տարբեր բժշկական հաստատություններ: Երեխաների թունավորման պատճառները պարզելու համար հարուցվել է քրեական գործ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսևորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---