Ապրիլի սկզբին Երևանում տեղի կունենա ԵՏՀ ֆինանսական շուկաների կոմիտեի նիստը

Ապրիլի սկզբին Երևանում տեղի կունենա ԵՏՀ ֆինանսական շուկաների կոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից կոլեգիայի Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստը կոլեգիայի ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության գծով անդամ Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ:

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի պետական մարմիններն ու գործարար հանրությունը ներկայացնող խորհրդատվական կոմիտեի անդամները, ԵՏՀ աշխատակիցները:

Նիստում կքննարկվի Ֆինանսական շուկաներում գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջների մասին համաձայնագրի, Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի, ինչպես նաև ազգային ֆոնդային բորսաներում ԵՏՄ անդամ պետությունների բրոկերների և դիլերների փոխադարձ հավատարմագրման մասին նախագծի մշակման ընթացքը, հայտնում է Evrazesnews.ru-ն:

Բացի այդ, կներկայացվի ֆինանսական ոլորտում Տեղեկատվության, այդ թվում գաղտնի, փոխանակման մասին համաձայնագրին ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի միանալու վերաբերյալ արձանագրությունը, որի նպատակն է կապիտալի ազատ շարժ ապահովել ֆինանսական շուկաներում 2014թ. դեկտեմբերի 23-ից:

Նիստի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ անդամ պետություններում ավտոքաղաքացիական պատասխանատվության նոր ապահովագրական պրոդուկտի մշակման նպատակահարմարության հարցում համաձայնեցված մոտեցման մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետությունների ապահովագրական ծավալների ստեղծման հեռանկարներն ու հնարավորությունները:

Կքննարկվեն ԵՏՄ տարածքում Արժութային կարգավորման ու հսկողության աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որը գործում է ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից: Քննարկվել են ընթացիկ կարգավիճակն ու գործակցության հեռանկարները ԵՏՄ անդամ պետությունների միջև վարկային պատմությունների կազմում տեղեկությունների փոխանակման ոլորտում:

Նիստի ավարտին նախատեսվում է քննարկել 2015-2016 թթ. Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի գիտահետազոտական գործունեության ծրագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---