Եգիպտոսի դատախազությունը կքննի Թուրքիային ահաբեկչության հովանավոր ճանաչելու հայցը25 մարտի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդրիայի դատարանը Եգիպտոսի գլխավոր դատախազությանն է փոխանցել Թուրքիային ահաբեկչության հովանավոր ճանաչելու վերաբերյալ հայցը, իսկ Եգիպտոսի նախակին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին միավորող «Ապրիլի 6-ի շարժումը»՝ ահաբեկչական խմբավորում: Ինչպես նշել են դատավորները, հարցն իրենց իրավասության շրջանակներից դուրս է: Հայցը ներկայացրել է «Թահիա Մասր» խմբավորման առաջնորդներից փաստաբան Տարիկ Մահմուդը: Նրա գլխավորած կազմակերպությունը զբաղվում է նաև իսլամիստների իրավաբանական հետապնդմամբ: Այնտեղ ասվում է, որ Թուրքիան դարձել է հիմնական բազա «Մահմեդական եղբայրների» համար, որոնք Եգիպտոսում ճանաչվել են ահաբեկչական խմբավորում, հայտնում է newsru.co.il-ը: «Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ: Մինչ Հոսնի Մուբարաքի տապալումն այդ կազմակերպությունը գործում էր ընդհատակում: Մուբարաքի հետնորդը՝ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով: Մահմուդը պնդում է, որ Թուրքիան նաև զենքի մաքսանենգությամբ է զբաղվում, զենք մատակարարելով Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներին: Անկարայի թշնամական վերաբերմունքի վկայությունն է, ըստ հայցվորի, նաև զինված հեղաշրջման միջոցով Մուրսիի տապալման ճանաչումը: «Թահիա Մասրը» ևս մեկ հայցով դիմել է Կահիրեի դատարան՝ մեղադրելով Թուրքիային Եգիպտոսի հողում կատարվող բոլոր հանցագործություններին «սատարելու» համար, մեղասկից համարելով նրան ոստիկանների ու զինծառայողների սպանություններին, պետական հաստատությունների շենքերի հրկիզումներին»: Դատարանի առաջին նիստը կայանալու է ապրիլի 6-ին: Հիշեցնենք, որ ըստ նոր օրենքի, որն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին, ահաբեկչական խմբավորում է ճանաչվում այն կազմակերպությունը, որը կատարում կամ արդարացնում է հանրային անվտանգությանը, կարգին, ազգային միասնությանն ու քաղաքացիների անդորրին սպառնացող գործողությունները: Ավելի վաղ թուրքական Demokrat Haber գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Կահիրեում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական վկայությունների ոչնչացման համար Թուրքիան կաշառք է տվել «Մահմեդական եղբայրներին»: Ըստ աղբյուրի, Թուրքիան Եգիպտոսին մոտ 1 մլն դոլար է վճարել այդ փաստաթղթերն այրելու համար: Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը, որը նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն: Ըստ հաղորդագրության, որը հրապարակվել է Կահիրեում լույս տեսնող «Վետո» թերթում, ոչնչացված փաստաթղթերի թվում եղել են նաև այնպիսինները, որոնց շնորհիվ Թուրքիան դժվարին կացության մեջ կարող էր հայտնվել միջազգային դատարաններում: Նաիմն ասել է, որ Եգիպտոսը պարտավոր է պատժել նաև Թուրքիային: Տեղեկությունների համաձայն, 2011-ի դեկտեմբերի 17-ին հրկիզվել են Եգիպտական ինստիտուտի արխիվային փաստաթղթերը, և հրշեջ հաշվարկի ուշացման պատճառով, ինստիտուտում պահվող ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի մեծ մասն այրվեց Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |