Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին

Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը որոշել է միանալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ), հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Բոաոյում (Չինաստան) Ասիական տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Կցանկանայի տեղեկացնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ:

Շուվալովը նշել է, որ օգտագործելով Եվրասիական միության ինստիտուցիոնալ հնարավորություններն ու տարածաշրջանում այլ նախաձեռնությունների գործիքները, Ռուսաստանն ու նրա գործընկերները կկարողանան ընդլայնել գործակցությունը ոչ միայն էներգառեսուրսների առաքումների, այլ նաև տրանսպորտում, արդյունաբերությունում, շինարարությունում, կապում և գյուղատնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:

«Մենք ուրախ ենք սերտացնելու գործակցությունը Չինաստան-Եվրասիական միություն ձևաչափով և ավելի լայն տարածաշրջանային փոխգործակցության շրջանակում: Ներուժն այստեղ իրոք հսկայական է»,-ասել է Շուվալովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրանքների և կապիտալների ազատ տեղաշարժը ԵՏՄ շրջանակում մերձեցնում է Եվրոպայի և Ասիայի տնտեսությունները, ինչը համահունչ է «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը, որն առաջ է քաշել Չինաստանի ղեկավարությունը»,-ասել է նա:

«Մենք ՌԴ-ում վստահ ենք, որ Եվրասիական գործընկերության և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Եվրասիական միության երկրների և Չինաստանի զարգացման համար և կնպաստի համատեղ բարգավաճմանը»,-վստահություն է հայտնել առաջին փոխվարչապետը: Բանկի միջոցները կարող են ուղղվել ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) միջոցները կարող են ուղղվել Ռուսաստանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ստանիսլավ Վոսկրեսենսկին: Պատասխանելով այն հարցին, թե ինչ բաժնեմաս կարող է ունենալ Ռուսաստանը բանկի կապիտալում, նա ասել է, որ «քվոտաները, աշխատանքի կարգն ու ներկայացուցչությունը բանկում ենթակա են քննարկման միջազգային ձևաչափով»:

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, որը ծանոթ է բանկի ստեղծման նորմատիվային բազային, բանկի ստեղծման մասին հուշագրում նշվում է, որ կանոնադրական կապիտալն առնվազն 100 մլրդ դոլար պետք է լինի, ընդ որում սկզբնական կանոնադրական կապիտալը պետք է հասնի 50 մլրդ դոլարի, վճարված կապիտալը՝ 10 մլրդ դոլարի:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) ստեղծման գաղափարը պատկանում է Չինաստանին: Առաջին հուշագիրն այդ նախագծի վերաբերյալ ստորագրվեց 2014-ի հոկտեմբերին Պեկինում: Ակնկալվում է, որ բանկի համահիմնադիրների ցանկը կհրապարակվի մարտի 31-ին: Կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլրդ դոլար, կենտրոնակայանը գտնվելու է Պեկինում: Այն նախատեսվում է բացել արդեն 2015-ին:

Կառույցին անդամակցելու ցանկության մասին վերջին շաբաթներին հայտնեցին մի շարք առաջատար եվրոպական երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը:

Բանկի նպատակն է ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բանկի բացման մասին համաձայնագրին միացել է 27 երկիր:

Փորձագետները նշում են, որ Ասիական բանկը մրցակից կդառնա ԱՄՀ և ՀԲ համար, որտեղ իշխում են ԱՄՆ-ն ու Ճապոնիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---