Stratfor. Էրդողանն այլևս չի կարողանում հավասարակշռել Ստամբուլի հարստությունը և արևելյան Թուրքիայի աղքատությունը

Stratfor. Էրդողանն այլևս չի կարողանում հավասարակշռել Ստամբուլի հարստությունը և արևելյան Թուրքիայի աղքատությունը

PanARMENIAN.Net - Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել` անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումներին և Անկարայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակին:

Վերլուծական կենտրոնի փորձագետները նկատում են, որ վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան քաղաքական դաշտ բերած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների հարաբերություններում աճող լարվածություն է հասունանում: Փորձագետները այս իրավիճակը պայմանավորում են Էրդողանի` վարչապետից երկրի նախագահի խորհրդանշական պաշտոնին անցնելու գործընթացով և այդ տրանսֆորմացիայի ընթացքում ի հայտ եկող խնդիրներով, գրում է Panorama.am-ը:

«Սա ինչ-որ առումով նորմալ քաղաքականություն է, բայց այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում մեծ նշանակություն ունի, իսկ Թուրքիայի կառավարության և խարիզմատիկ առաջնորդի միջև ճեղքվածքի հնարավորության մասին կարծիքն արդեն գերիշխում է թուրքական մամուլում»,- գրում է Stratfor-ը և հիշեցնում է, որ թեև ժամանակին Ահմեդ Դավութօղլուն խոսում էր հարևանների հետ զրո խնդիրների մասին, սակայն Թուրքիան այսօր ճիշտ հակառակի հետ է բախվում, իսկ սահմաններում իրավիճակի լարվածության աճի դեպքում որևէ երաշխիք չկա, որ Թուրքիան չի ներքաշվելու այդ հակամարտությունների մեջ:

Փորձագետները նշում են, որ կառավարման սկզբնական շրջանում Էրդողանը կարողանում էր հավասարակշռություն պահպանել աշխարհիկության և իսլամականացման միջև, տարածաշրջանային գերտերության դիրքի և տարածաշրջանային հակամարտության մեջ ներգրավվելու միջև, արևելյան Թուրքիայի աղքատության և Ստամբուլի հարստության միջև: Ըստ վերլուծաբանների` սա ինչ-որ կերպ աշխատեց, սակայն «ոչինչ հավերժ չէ»:

«ԱԶԿ-ն ավելի պակաս ճանաչված դարձավ, իսկ մինչ այդ թուլանում է երկրի տնտեսությունը: Քաղաքական հարթակում Էրդողանի երկարատև ներկայությունը նվազեցրեց, թեկուզ որոշ չափով, նրա ստացած աջակցության մի մասը: Խնդիրն այն է, որ չկա որևէ մեկը, որը կկարողանա փոխարինել նրան, որպեսզի իր իսկ կողմից ստեղծված հեղինակության իշխանությամբ պայքարի Թուրքիայի շուրջ և երկրի ներսում տիրող ճգնաժամերի դեմ: Դա չարտահայտված իրականություն է, որը կուսակցության ապագայի շուրջ շահարկումների տեղիք տվեց, որոնց, սակայն, այլ իրավիճակում հնարավոր կլիներ ուշադրություն չդարձնել»,- գրում են փորձագետները:

Կենտրոնանալով Էրդողան-Դավութօղլու քաղաքական տարաձայնությունների վրա` փորձագետները նկատում են, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Էրդողանին այդպես էլ չի հաջողվում հրաժարվել այն մտքից, որ ինքը չէ կառավարության իրական ղեկավարը: Այս հանգամանքը, ըստ վերլուծական կենտրոնի, Էրդողանի գլխավոր խնդիրներից մեկն է:

«Այդ ծնվող փոքրիկ քաղաքական ճգնաժամը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահն ուղղակիորեն չի կառավարում: Դա անում է վարչապետը: Բայց նրանք մերձավոր դաշնակիցներ են, իսկ Դավութօղլուն կրտսերի դերում է: Այդ պատճառով Էրդողանը, սովորույթի համաձայն, իրեն կառավարության գործող ղեկավար է համարում: ԱԶԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են դրան, հիմնականում նաև այն պատճառով, որ տեսնում են առաջիկա ընտրություններում ակնկալվող աղետը»,- եզրակացնում են փորձագետները:

Այս համատեքստում փորձագետները շեշտադրում են այն հանգամանքը, որ Թուրքիայում աճող ներքաղաքական անհամաձայնությունները կարող են լուրջ հարվածի տակ դնել մինչ այս Էրդողանի կողմից իրականացրած հավասարակշռման քաղաքականությունը, ինչը կարող է բերել նաև Թուրքիայի ակտիվ ներգրավվմանը իր սահմանների մոտ ընթացող հակամարտություններում:

«Քաղաքական շատ մարտահրավերներ նշանակություն չունեն աշխարհի համար, բայց այս մեկը ունի»,- ամփոփում են փորձագետները:

2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահին ոչ թե խորհրդարանական, այլ ժողովրդական քվեարկությամբ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացավ 11 տարի վարչապետի աթոռը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թափուր մնացած կառավարության ղեկավարի աթոռը բաժին հասավ Ահմեթ Դավութօղլուին, ով էլ ձևավորեց Թուրքիայի 62-րդ կառավարությունը: Առաջին իսկ օրից թուրքական և միջազգային մամուլը գրում է, որ Դավութօղլուն միայն Էրդողանի ստվերն է և նրա կազմած կառավարությունն իրականում հենց Էրդողանն էլ ղեկավարում է: Նորանշանակ վարչապետը, չհամաձայլելով, Էրդողանին ընդդիմանալու և ինքնուրույնության փորձեր է անում: Առաջին լուրջ տարաձայնությունը քրդական խնդրի մասով էր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---