Երևանում կքննարկեն ԵՏՄ երկրների միջև առևտրային արգելքների հաղթահարման ուղիները

Երևանում կքննարկեն ԵՏՄ երկրների միջև առևտրային արգելքների հաղթահարման ուղիները

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Երևանում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց արգելքների» խորհրդակցությունը, որտեղ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները կպատմեն ԵՏՄ անդամ երկրների միջև սահմանափակումների, ինչպես նաև առևտրային արգելքների հաղթահարմանն ուղղված աշխատանքի մասին և կպատասխանեն Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցերին:

Խորհրդակցության կազմակերպիչն է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հետ համատեղ:

Միջոցառմանը կմասնակցեն վարչապետը, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԵՏՀ մակրոտնտեսության և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի պետական մարմինների ու գործարար հանրության ներկայացուցիչներ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---