Պատանդ վերցված թուրք դատախազը հիվանդանոցում մահացել է

Պատանդ վերցված թուրք դատախազը հիվանդանոցում մահացել է

PanARMENIAN.Net - Թուրք դատախազ Մեհմեդ Սելիմ Քիրազը, որին պատանդ էին վերցրել մարտի 31-ին, և որն ահաբեկիչների ձեռքում մնաց 9 ժամ, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը հիվանդանոցի ներկայացուցիչների վրա հղումով:

Ոստիկանությանը հաջողվեց ազատել Քիրազին Ստամբուլի արդարադատության պալատից, սակայն նա 5 հրազենային վիրավորում ստացավ, որից երեքը գլխին: Նա հիվանդանոց էր տեղափոխվել կրիտիկական վիճակում: Մոտ մեկ ժամ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել նրան չի հաջողվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մարտի 31-ին պատանդ էր վերցվել իր աշխատասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում։ Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ներկայացրել է պահանջներ, որոնք չկատարելու դեպքում սպառնում են սպանել նրան, գրում են թուրքական լրատվամիջոցները: էլվանը վիրավորվել էր գազային ռումբի պայթյունից՝ Գեզի պուրակի մոտ, և մահացել էր ամիսներ անց՝ հիվանդանոցում:

«Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պահանջում էր Բերքին Էլվանի սպանության պատասխանատուներին ուղիղ եթեր տրամադրել, որի ժամանակ նրանք պետք է խոստովանեն իրենց հանցանքը, ոստիկանները պետք է դատվեն Ժողովրդական դատարաններում, պետք է դադարեցվեն հետապնդումներն ու ճնշումները մինչև այսօր Բերքին Էլվանի համար կազմակերպված ցույցերին մասնակցածների հանդեպ: Դատախազին պատանդ վերցնողները նաև պահանջել էին 3 ժամ հետո ապահովել իրենց անվտանգ հեռացումը դեպքի վայրից։

Ավելի ուշ ոստիկաններին հաջովեց մուտք գործել շենք և ազատել պատանդին, որը սակայն վիրավորվեց, իսկ ահաբեկիչները ոչնչացվեցին, հայտնել էր Cumhuriyet-ը:

2014-ի ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկսվեցին հզոր հակակառավարական ցույցեր։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։ Միջազգային կազմակերպությունը դատապարտել են ցույցերի ճնշման ժամանակ Թուրքայի ոստիկանության ծառայության ուժերի ցուցաբերած կոպտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---