Հարցում. Եթե ընտրությունները ՌԴ-ում առաջիկա օրերին լինեին, 80%-ը ձայնը կտար Պուտինին

Հարցում. Եթե ընտրությունները ՌԴ-ում առաջիկա օրերին լինեին, 80%-ը ձայնը կտար Պուտինին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ հաղթանակ կտաներ նախագահական ընտրություններում, եթե դրանք տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, հայտնել են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգները մարտին անցկացրած հետազոտության հիման վրա:

Նրանց տվյալներով, այժմ ՌԴ քաղաքացիների 54 % ընդհանուր առմամբ և ընտրության հարցում արդեն որոշում կայացրածների 82 % հնարավոր թեկնածուներից իրենց ձայնը կտար Պուտինին (քաղաքական գործիչների ազգանուններ չեն հնչեցվել, հարցման մասնակիցներն ինքնաբուխ են դրանք նշել):

Կոնկրետ քաղաքական գործիչների նշումով նույն հարցի դեպքում Պուտինը ստացել է ձայների 63 % ընդհանուր առմամբ և նրանց 80 %, ով արդեն կատարել է իր ընտրությունը, հայտնում է Ինտերֆաքսը:

Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի համար ձայնը պատրաստ են տալ արդեն որոշում կայացրած ռուսաստանցիների 7 %, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4 %, գործարար Միխայիլ Պրոխորովի օգտին՝ 3 %-ը: Հարցման մասնակիցների 1-ական տոկոսը ցանկություն է հայտնել ընտրել վարչապետ Մեդվեդևին և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:

Հարցումն անցկացվել է մարտի 20-23-ը 1600 մարդու շրջանում 134 բնակավայրում: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4 %:

Ըստ «Լևադա կենտրոնի» ավելի վաղ անցկացված հարցման, Վլադիմիր Պուտինի գործունեությանը ՌԴ նախագահի պաշտոնում հավանություն է տվել ռուսաստանցիների 85 %, դժգոհ է նախագահի աշխատանքից 14%-ը: Վարչապետ Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տվել 36 %-ը, հավանություն չի տալիս 35 %-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---