Տաքսիների անհատ վարորդներն արտոնագիր չունենալու համար տուգանվում են 50.000 դրամով 1 ապրիլի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Տաքսիների անհատ վարորդներին 50.000 դրամով տուգանելու գործընթացը վերջերս լայն թափ է ստացել, որի պատճառը տաքսի վարելու համապատասխան լիցենզիա չունենալն է, ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ կապի և տրանսպորտի նախարարությունը անտեսել է մինչև մարտի 30-ը լիցենզիա չունենալու պատճառով տուգանքներ չգանձելու խոստումը: Նրա խոսքով՝ վերջին 15 օրում տաքսի վարելու վերաբերյալ համապատասխան լիցենզիա ստացել է 600 վարորդ. «Պատկան մարմինները պատրաստակամ են միայն տուգանքներ հավաքագրելու հարցում, ոչ թե անհատ տաքսիստների վրա լուրջ վերահսկողություն սահմանելու»: «Վերջերս ճանապարհային ոստիկանության կողմից 30 հազար դրամով տուգանվում են տաքսու վարորդները մեքենայի առջևում և հետևում տաքսու լոգոյով գովազդ ունենալու համար»,-նշել է Տ. Հովհաննիսյանը՝ ինչը, ըստ նրա, բոլորովին էլ օրենքի խախտում չէ, գրում է Panorama.am-ը: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահը նշել է, որ իրենք բողոքի ակցիաները կշարունակեն մայիսի 1-ից. «Մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը և ապրիլին որևէ գործողության չենք գնա, սակայն արդեն մայիսի 1-ից վարորդների բողոքի ակցիաները կշարունակվեն»: Տաքսու անհատ վարորդները ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են անցկացրել, բաց նամակով դիմել նախագահին՝ բողոքելով այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտած «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ, համաձայն որոնց պարտավոր են արտոնագիր ստանալ և ամսական 12000 դրամ վճարել պետբյուջե: Տաքսիստները պնդում են, որ արտոնագիր ձեռք բերելու գործընթացն արժենալու է մոտ 50.000 դրամ, քանի որ իրենք պետք է ներկայացնեն գազի համակարգի տեղադրման ակտ, տաքսիի տարբերանշան, գովազդ, որը կպարունակի վարորդի հեռախոսահամարը, սակագինը, ավտոմեքենան պետք է ունենա սակաչափիչ: Նոր օրենքով՝ առանց արտոնագրի երթևեկելու դեպքում վարորդները տուգանվելու են 50.000 դրամի չափով, առանց սակաչափիչի և տաքսու տարբերանշանների երթևեկելու դեպքում՝ համապատասխանաբար 25.000 և 10.000 դրամի չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |