Արտակ Անանյանը գրանցվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն 2 ապրիլի 2015 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ Արտակ Կլիմենտի Անանյանը գրանցվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸգլխավոր տնօրենի պաշտոնում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:: Արտակ Կլիմենտի Անանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի: 1993-1997թթ. նա աշխատել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, 1998-2001թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում որպես տնտեսագետ-ֆինանսիստ, 1998-1999թթ.՝ ԿԲ-ում որպես մասնագետ: 2000-2003թթ. «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում եղել է բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ: 2003-2010թթ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարածքային կառավարման վարչության պետի պաշտոնը, ապա եղել է հյուսիսային տարածաշրջանի տարածքային վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն: 2010-2015թթ. Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն էր, վարչության անդամի ժ/պ, վարչության անդամ: 2015-ից զբաղեցնում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |