ՄԻԳ-29 կործանիչների ռուս օդաչուները ՀՀ-ում վարժանքներ են սկսել![]() 2 ապրիլի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ուսումնական վարժանքներն են սկսել ՄԻԳ-29 կործանիչների ռուս օդաչուները: Մասնակցում է ավելի քան 100 զինծառայող և ավելի քան 30 միավոր ռազմական հատուկ և ավիացիոն տեխնիկա, Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից տեղեկացել է РИА Новости-ն: Երեք օրում կործանիչների օդաչուները պետք է վերացնեն պայմանական հակառակորդի «ռմբակոծիչները» և թևավոր ու բալիստիկ հրթիռները: Ապրիլի մեկին Հայաստանումզորավարժություններ են սկսել ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները: Զինվորականները դաշտային վարժանքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա: Դաշտային վարժանքների ժամանակ կանցկացվեն մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |