Հռոմի պապի հետևորդներն ավելանում են. Աշխարհում կաթոլիկների թիվն աճել է 12%-ով

Հռոմի պապի հետևորդներն ավելանում են. Աշխարհում կաթոլիկների թիվն աճել է 12%-ով

PanARMENIAN.Net - Կաթոլիկների թիվն ամբողջ աշխարհում 2013-ին աճել է 12 տոկոսով` 2005 թվականի համեմատ, հայտնել է EFE գործակալությունը` մեջբերելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հրապարակած տվյալները:

2013-ին կաթոլիկների թիվն աշխարհում կազմել է 1.254 մլրդ մարդ, որը կազմել է մոլորակի բնակչության 17.7 տոկոսը, Interfax.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

EFE գործակալության տվյալներով` կաթոլիկների թիվը Աֆրիկայում 2013-ին աճել է 34 տոկոսով, իսկ Ասիայում` 17.4 տոկոսով: Կաթոլիկ հավատքը դավանողների թիվը 2005-2013-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայում աճել է 2 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում` 10.5 տոկոսով:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Դավութօղլուն նույնիսկ հայտարարել է, թե Հռոմի պապը միացել է Թուրքիայի և ԱԶԿ-ի դեմ «չարիքի առանցքին»:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---