Die Welt. Դավութօղլուն անձնապես խնդրել է Մերկելին խուսափել «ցեղասպանություն» բառից

Die Welt. Դավութօղլուն անձնապես խնդրել է Մերկելին խուսափել «ցեղասպանություն» բառից

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձնապես խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում չներառել «ցեղասպանություն» բառը: Այս մասին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, հայտնում է Panorama.am-ը:

Հրապարակման համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազանգ, որի ընթացքում Դավութօղլուն փորձել է հիմնավորել, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը տեղին չէ, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարբերականը նշում է, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական դիրքորոշումն է:

Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին քվեարկության է դրվելու իշխող կոալիցիայի կազմած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Հայերի կոտորածները զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով նշանավորվել է 20-րդ դարը»:

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են: Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից, հայտնեց Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին: Ըստ աղբյուրի` դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևին, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---