System of a Down-ը՝ Հանրապետության հրապարակում (վիդեո) 23 ապրիլի 2015 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ի երեկոյան աշխարհահռչակ System of a Down խմբի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգն էր:Շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում է համերգներ աշխարհի 14 բեմերում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում: SOAD-ը փորձել է այս շրջագայության ժամանակ համերգ ունենալ նաև Թուրքիայում, սակայն պատասխանելով ամերիկյան NPR ռադիոկայանի հարցին, Սերժ Թանկյանը նշել է՝ որ այնտեղից պատասխանել են՝ «քանի որ իրենք System of a Down-ն են, կպահանջվի վարչապետի գրասենյակի հատուկ թույլտվությունը»: Խումբը սպասել է մեկ-երկու ամիս, և պատասխան այդպես էլ չի ստացել: Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: Կարդացեք նաև՝ 7 փաստ, որ պետք է իմանալ System of a Down-ի մասին Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |