Լավրով. Ռուսաստանը ուշադրություն է հրավիրում ժողովրդների ինքնորոշման իրավունքի վրա

Լավրով. Ռուսաստանը ուշադրություն է հրավիրում ժողովրդների ինքնորոշման իրավունքի վրա

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարում Ռուսաստանին հաջողվել է ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքի ողջ փաթեթի վրա իր ամբողջականության մեջ, ներառյալ ժողովրդների ինքնորոշման իրավունքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 28-ին:

«Սկսեմ նրանից, որ մեզ հաջողվեց ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքի սկզբունքների ամբողջականության վրա, ներառյալ ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Այդ իրավունքը նաև ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ»,-ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար Էվելինա Զակամսկայայի հետ զրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լավրովը մեկ անգամ ևս նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ու բաց «իրավահավասար ու փոխադարձ հարգանքի հիման վրա հաստատված գործակցության համար, այդ թվում նաև շահերի բալանսի որոնման հիմքի վրա»:

Ազգերի ինքնորոշմքն իրավունքը ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի հռչակազրերամ, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության (հոդված 1-ին կետ 2) և Մարդու իրավունքների համաձայնազրի (հոդված 1-ին, կետ 1)՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման:

Ինքնորոշման իրավունքն ամրագրված է նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կապի մասին» օրենքում (ապրիլի 3 1990)։ 1960 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է գաղութային երկրներին ու ժողովորոլներին անհապաղ անկախություն շնորհելու ԽՍՀՄ-ի սաաջարկած հռչակագիրը:

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ Ժողովրդի կողմից իրականացված Ազգերի ինքնորոշման իրավունքը տալիս է անկախ պետականության հռչակման միջազգային իրավազորություն, անկախ այլ պետությունների կողմից դրա ճանաչման փաստից։

ԼՂ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---