Եգիպտոսի նախկին նահագահ Մուրսին մահապատժի է դատապարտվել16 մայիսի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Եգիպտոսի նախկին նահագահ Մուհամմեդ Մուրսին մահապատժի է դատապարտվել: Կահիրեի քրեական դատարանը հրապարակել է նրա և «Մահմեդական եղբայրների» առաջնորդների դատավճիռը երկու գործով` պետական դավաճանության և հօգուտ օտարերկրյա պետության լրտեսության, ինչպես նաև 2011-ի հունվարյան հեղափոխության օրերին բանտից «Մահմեդական եղբայրների» զանգվածային փախուստի վերաբերյալ: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Պետական դավաճանության մասին դատավճռում Մուրսիի անունը չի շոշափվել, իսկ մահվան նրան դատապարտել են բանտից փախուստի համար ի թիվս 106 մարդու: Այսպես կոչված «Մեծ փախուստի» ժամանակ երկրում զանգվածային անկարգություններ էին, և, ինչպես պարզվեց ավելի ուշ, բռնություններից շատերի ետևում իսլամիստներն էին կանգնած: Դատարանը նաև մահապատժի է դատապարտել այժմ Եգիպտոսում արգելված իսլամիստսկան ասոցիացիայի նախկին 16 ղեկավարներին` պետական դավաճանության և լրտեսության համար, այդ թվում նաև «Մահմեդական եղբայրների» գորշ կարդինալ համարվող Հեյրաթ Շաթերին: Շաթերին իսլամիստների հոգևոր առաջնորդ Մուհամմեդ ալ Բելթագիի տեղակալն է: Նրանք մեղավոր են ճանաչվել «օտարերկրյա կազմակերպությունների» հետ դավադրության մեջ, որի նպատակն էր իշխանափոխությունն ու «պետական գաղտնիքի հրապարակումը»: Ըստ երկրում գործող իրավաբանական պրակտիկայի, համապատասխան փաստաթղթերը հաստատման համար փոխանցվել են երկրի գերագույն մուֆտիին: Դատավճռի վերջնական հրապարակումը տեղի կունենա հունիսի 2-ին: Ընթացիկ տարվա ապրիլի 21-ին Կահիրեի քրեական դատարանը դատապարտեց Մուրսիին և «Մահմեդակն եղբայրների» ևս 12 առաջնորդների 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով կալանավայրում 2012-ի աշնանը նախագահական պալատի մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գործով: Դատարանը մեղավոր ճանաչեց նրանց բռնություն հրահրելու մեջ: Նրանցից հանվեցին բողոքավորների միտումնավոր սպանության մեղադրանքները, ինչն ավելի խիստ պատիժ էր ենթադրում` մինչև մահապատիժ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |