Հողմաէներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Հայաստանում

Հողմաէներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Պաշարաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում քամու էներգիայի օգտագործումն ունի մեծ հեռանկար և Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1.26մլրդ. կվտժ:

Հայաստանի մի քանի շրջաններում հողմաէներգետիկական պոտենցիալի ճշտման նպատակով 1999 թվականին Հոլանդիայի կառավարությունը Հայաստանին հատկացրել է դրամաշնորհ քամու էներգիայի (ArmNedWind ծրագիր) մոնիտորինգ իրականացնելու համար: Տեղակայվել է հինգ կայան Պուշկինի, Սելիմի, Քարախաչի լեռնանցքներում, Արդանիշ ավանում (Սևանա լիճ) 7 Արփի լճի վրա: Ծրագիրն իրականացվել է 1999 թվականից մինչև 2002 թվականը: Աշխատանքների կատարման արդյունքում կուտակվել են հողմաէներգետիկական պոտենցիալի վերաբերյալ մեծածավալ տվյալներ, պատրաստվել է բիզնես առաջարկություն 20ՄՎտ հզորության հողմաէլեկտրակայան կառուցելու համար:

«Սոլարէն» ընկերությունը 2000 թվականին կատարել է հողմաէներգետիկական պոտենցիալի գնահատման պաշարաբանական հետազոտություն, ընտրել է հողմաէներգետիկական կայանների շինարարության համար հեռանկարային տարածքներ:

2003թ-ին ԱՄՆ NREL-ի (National Renewable Energy Laboratory) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը, ըստ որի տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, իսկ հիմնական հեռանկարային տեղանքները գտնվում են` Զոդի լեռնանցքում, Բազում լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներում, Ջաջուռի լեռնանցքում, Գեղամա լեռների շրջանում, Սևանի լեռնանցքում, Ապարանի շրջանում, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտում, Մեղրիի շրջանում: 2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:

Եվրամիության TACIS-ի «Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ Սևանի Սիմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորում 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար:

Գերմանական KfW բանկի օժանդակությամբ DECON գերմանական ընկերության կողմից Կոտայքի մարզում կատարվելու է 50-75Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար քամու ներուժի մոնիթորիգ, որի արդյունքում կպատրաստվեն տեխնիկատնտեսական հիմնավորումները:

Իտալական մասնավոր ընկերության կողմից ավարտվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 20ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---