Կալիֆորնիայի նահանգապետը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ19 սեպտեմբերի 2006 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երկուշաբթի հրապարակեց հայտարարություն` շնորհավորելով Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Գոհունակությամբ իմ ջերմագին ողջույններն եմ հղում Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձը նշողներին: Միշտ էլ կարեւոր է, որ մարդիկ միասնաբար ուրախանան իրենց ժառանգության համար, եւ ես պատիվ ունեմ Հայաստանի անկախության 15-ամյակը նշելու Ամերիկայի հայ համայնքի հետ:Դուք հարստացնում եք մեր երկիրը եւ հատկապես մեր նահանգը` ձեր տքնաջան աշխատանքով, պարտավորության զգացումով եւ մշակութային բազմաբնույթ ավանդույթների պահպանությամբ: Կալիֆորնիա նահանգի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր գործնեության համար: Պատվելով մեր հարազատ նախնիներին` մենք ոչ միայն ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ, այլեւ ավելի ենք կարողանում գնահատել մշակույթներն ու սովորույթները այն ժողովուրդների, ովքեր կերտում են մեր ոսկե նահանգը: Կալիֆորնիայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունել իմ ջերմ ողջույնները այս շատ իմաստալից տոնի եւ ապագա հաջողությունների համար,- ասված է Ա. Շվարցենեգերի ուղերձում, հայտնում է Կալիֆոռնիայի նահանգապետի աշխատակազմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |