Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչում է

Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Վիեննայի «Շտադտհալլե» դահլիճում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը: Հայաստանն ի թիվս 10 երկրների դուրս եկավ եզրափակիչ:

Քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան նաև Ալբանիան, Ռուսաստանը, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Ռումինիան, Բելգիան:

Մրցույթը բացեց Մոլդովան ներկայացնող ուկրաինացի Էդուարդ Ռոմանյուտան:

Առաջին կիսաեզրափակչին մասնակցում էր 16 երկիր` Ալբանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բելգիան, Դանիան, Էստոնիան, Մակեդոնիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան, Նիդերլանդները:

«Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ մայիսի 23-ին` եզրափակիչը, որտեղ էլ կորոշվի մրցույթի հաղթողը:

Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խումբը կատարել է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցելու մասին հայտարարեց 2005-ին, սակայն ավելի ուշ հետ կանչեց հայտը: 2004 թ. ապրիլի 14-ից Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է մրցույթին 2006 թ., առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Երգը հասավ եզրափակիչ, 2006թ. մայիսի 20-ին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ նշանավորելով Հայաստանի հաջող մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանին չհաջողվեց դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ 2011 թ.` Հայաստանը ներկայացնող Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար:

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։

2014-ին Հայաստանը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---