ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները կհավաքվեն Տաջիկստանում

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները կհավաքվեն Տաջիկստանում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները մայիսի 26-27-ին Տաջիկստանում կմասնակցեն Պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության արտագնա նիստին և կքննարկեն Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ խորհրդակցության մասնակիցները կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ելույթ կունենա զեկույցով ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2014-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների լույսի ներքո, ինչպես նաև կիրազեկի Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումների մասին:

Բացի այդ, խորհրդարանականները կայցելեն տաջիկա-աֆղանական սահման, Տաջիկստանի ԶՈւ դեսանտագրոհային բրիգադ և հանրապետության նախագահին կից թմրանյութերի վերահսկողության գործակալություն:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ մայիսի 12-ին սկսվեց Արագ արձագանքման հավաքական ուժերի չնախատեսված ստուգում: Ըստ լեգենդի, իրավիճակը տաջիկա-աֆղանական սահմանին լրջորեն սրվել է: Ավազակային խմբավորումներն Աֆղանստանի տարածքից ներխուժել են Տաջիկստան: Տաջիկստանի զինված ուժերը մյուս ուժային կառույցների հետ համատեղ ներխուժման հետ մղելուն ուղղված գործողությեւններ կատարեցին:

Ավելի վաղ ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրները պետք է «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկեն չեզոքացնելու համար պատասխանատվության գոտում առկա սպառնալիքները: «Մենք պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք, որոնք կապահովեն այս կամ այն հարցերի չեզոքացումը, որոնց հետ բախվում են Պայմանագրի մասնակից երկրները»,-ասել է Բորդյուժան ապրիլի 13-ին լրագրողներին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

Բացի այդ, շարունակել է Բորդյուժան, «անմիջական հարևանությամբ, մեր երկրների տարածքում, ևս կան թեժ կետեր, այն սառեցված հակամարտություններն, որ առկա են` Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ևս սրացման միտում կա»,-ասել է Բորդյուժան:

Նա հավելել է, որ նույնպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Կենտրոնական Ասիայում, առաջին հերթին Աֆղանստանում: «Այնտեղ հայտնվել են «Իսլամական պետության» կազմավորումներ, նշանակում է, կա Կենտրոնական Ասիայում նրանց ազդեցության տարածման, էքսպանսիայի վտանգ»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ՀԱՊԿ անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ՌԴ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---