Նախագահի 2014-ի մրցանակը՝ անհատներին, կազմակերպություններին ու Ցեղասպանությունը վերապրած 23 կնոջ 26 մայիսի 2015 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին հանձնվել է ՀՀ նախագահի 2014-ի մրցանակները, որոնց արժանացել են տարբեր բնագավառներում ավանդ ունեցած մասնագետներ, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած 23 կին: Մի շարք բնագավառներում նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրն ու դրամական պարգևը, մրցանակակիրներին են հանձնել Սերժ Սարգսյանն ու սփյուռքահայ բարերար, «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբերտ Պողոսյանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Մրցանակին են արժանացել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ: Մրցանակներ են շնորհվել տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության և ֆիզիկայի զարգացման, բնագավառներում: Գրականության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել Զավեն Բոյաջյանն Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար: Երիտասարդական մրցանակներ են շնորհվել արվեստի և դասական երաժշտության բնագավառներում:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակը շնորհվել է «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց» կոմիտեին, որն այժմ հայտնի է որպես «Մերձավոր Արևելքի» հիմնադրամ: Կոմիտեն ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականներին և հայ որբերին Առաջին համաշխարհայինի ընթացքում և հետպատերազմյան տարիներին: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ վերապրածների ժառանգներն այսօր սպեկտրաբևեռաչափ են ստեղծում և նանոկառուցվածքներ ուսումնասիրում, ինչը մեծ ձեռքբերում է ու հայ ժողովրդի պատասխանն է մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ պատասխանը տվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, ու նրանց ավանդը գնահատելու համար մասնագիտական հանձնաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կնոջ:
«Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը»,- ասել է նախագահը: Հայաստանի նախագահի մրցանակների բաշխման արարողութունները տեղի են ունենում 2001 թվականից: Մրցանակաբաշխության հիմնման մեկնարկից ի վեր մրցանակների է արժանացել 306 անհատ և կազմակերպություն, որոնցից 19-ը՝ միջազգային: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |