Գյուղմթերքի տոնավաճառը վերսկսում է աշխատանքը. Բացումը՝ հունիսի 6-ին26 մայիսի 2015 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կասյան փողոցում հունիսի 6-ից վերաբացվելու է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործելու է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Նախորդ տարիների պես տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող և սպառողին միմիայն սեփական արտադրանքը առաջարկող գյուղացիական տնտեսություններ: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին տրամադրելու է նաև անվճար վրաններ, վաճառասեղաններ, ինչպես նաև կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառին սեփական արտադրանքը ներկայացնող գյուղտնտեսությունների մասնակցությունը ապահովելու և առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տեղում վերահսկողություն են իրականացնելու տոնավաճառի կազմակերպիչները, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Տոնավաճառին մասնակցել հնարավոր է միայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են՝ վաճառքի ներկայացվող ապրանքը տվյալ մասնակցի սեփական արտադրանքն է: Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից: Գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |