Եգիպտոսը ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու հայտ է ներկայացրել27 մայիսի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները հայտ են ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ: Ըստ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի, որը ելույթ է ունեցել ռուսական հեռուստաալիքներից մեկով, Ռուսաստանը ստացել է ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ Եգիպտոսի պաշտոնական հայտի պատճենը: Նա նշել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի փաստաթուղթը և կնպաստի ընդունմանը, քանի որ շահագրգռված է Եգիպտոսի հետ նման գործակցություն զարգացնելու հարցում, հայտնում է Runews24.ru-ն: Մայիսի 25-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին: «Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՏՄ-ն Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու է մայիսի 29-ին: Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը, հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը: «Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասել է նա: Սլեպնյովը նշեց նաև, որ Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»: ԵՏՄ արտաքին գործակցության առումով Սլեպնյովը նշեց, որ բանակցություններ են ընթանում առևտրի ազատ գոտիների տսեղծման մասին Եգիպտոսի, Իսրայելի հետ, ինչն, անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա ԵՏՄ բոլոր անդամ երկրների, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |