Հայաստանում երկրաշարժ է եղել. Այն զգացվել է նաև Երևանում

Հայաստանում երկրաշարժ է եղել. Այն զգացվել է նաև Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:53-ին, հանրապետության տարածքում 1.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ, հայտնում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.280 և արևելյան երկայնության 44.420: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում:

Վերջին երկրաշարժները տարածաշրջանում գրանցվել են մայիսի 26-ին` տեղական ժամանակով ժամը 05:40-ին և 03:49-ին: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ԼՂՀ Մարտակերտ և Ասկերան քաղաքներում՝ 3, և Վրաստան-Հայաստան սահմանագոտում՝ 4 բալ ուժգնությամբ: Հայաստանի տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Ավելի վաղ Հայաստանում 2.1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել մայիսի 15-ին` ժամը 23:21-ին: ՀՀ տարածքում երկրաշարժներ են գրանցվել նաև մարտի 24-ին և հունվարի 8-ին: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտիներում կազմել է մինչև 5 բալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---