Հայ օդաչուները մտադիր են 2016-ին մասնակցել «Ավիադարտս» միջազգային մրցույթին![]() 1 հունիսի 2015 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի և Հայաստանի ՌՕՈւ անձնակազմերը մտադիր են մասնակցել «Ավիադարտս» միջազգային մրցույթին, որը տեղի կունենա հաջորդ տարի, լրագրողներին է հայտնել ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը: Ըստ գլխավոր հրամանատարի, 2015-ի ամռանը միջազգային փուլին մասնակցելու են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը: «Այս տարի ևս 7 երկիր ներկա կգտնվի դիտորդի կարգավիճակով` նրանք մտադիր են հետագայում մասնակցել մրցույթին: Իսկ 2016-ին պարտադիր միանալու են Հնդկաստանն ու Եգիպտոսը, մտադիր են Պակիստանն ու Հայաստանը»,-ասել է Բոնդարևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2014-ին մրցույթը միջազգային կարգավիճակ ստացավ` Ռուսաստանի հավաքականի մրցակիցներն էին Բելառուսի և Չինաստանի օդաչուները: «Ավիադարտսը» հրթիռային սարքերից և ավիացիոն հրանոթներից ցամաքային թիրախների խոցման ճշգրտության մրցույթ է: Մասնակիցները պետք է ցուցադրեն տարբեր պայմաններում մարտական գործողություններ վարելու օդաչուների ունակություններն ու պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը: Մրցույթը նաև ենթադրում է օդաչուների ցուցադրական ելույթներ: Կազմակերպիչները նշում են, որ չնայած ավիաարկերի մարտական կիրառմանը, «Ավիադարտսը» զորավարժություն չէ, այլ սպորտային մրցույթ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |