Բաքվում Հունաստանի դեսպանությունը վրդովված է ադրբեջանական ԶԼՄ-ների ստերից

Բաքվում Հունաստանի դեսպանությունը վրդովված է ադրբեջանական ԶԼՄ-ների ստերից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Հունաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` խստիվ դատապարտելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածում գտած վատաբանման արշավը:

«Հունաստանի դեսպանությունը խորապես վրդովված է և ապշած այն ահավոր ստերից ու անհիմն մեղադրանքներից, որոնք տարածում են տեղական ԶԼՄ-ները: Հունաստանը մասնակցում է Եվրոպական խաղերի նախապատրաստման աշխատանքներին տարբեր մակարդակներով և խորապես շահագրգռված է, որ այն հաջող անցնի: Ուստի, Հունաստանի դեսպանատունը կտրականապես հերքում է անանուն զրպարտանքի մեջ առաջ քաշված մեղադրանքերը, որտեղ ոչինչ չկա ստից բացի և իր բողոքն է հայտնում»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաժարվել է մասնակցել Բաքվում Եվրախաղերի հունիսի 12-ին կայանալիք բացման արարողությանը: Ըստ հաղորդագրության, պատճառն իբր Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Տսունգասի ապատեղեկատվությունն է, որ ներկայացվել է Հունաստանի ԱԳՆ:

«Մայիսի 21-ին Հունաստանի ԱԳՆ-ին ուղղված տեղեկատվության մեջ դեսպանը նշել է, որ Եվրախաղերի բացմանը այլ պետությոինների և կառավարության ոչ մի ղեկավար չի մասնակցելու:

Դեսպանն իր պնդումը հիմնավորել է նաև ԵՄ Բաքվի գրասենյակում ստացված տեղեկատվությամբ այն մասին, թե համաշխարհային առաջնորդներն իբր «բոյկոտելու» են Եվրախաղերը:

Նամակում դեսպանը պնդել է, թե ՌԴ և Թուրքիայի նախագահները ևս ներկա չեն լինի բացմանը: Ուստի, ղեկավարվելով այս կեղծ պնդումներով, Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել մասնակցել սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսի մակարդակով:

Բացի այդ, ըստ դիվանագիտական աղբյուրի, Հունաստանի ԱԳՆ-ն հիմնավորել է իր որոշումը բալանսը պահպանելու անհրաժեշտությամբ, քանի որ Հունաստանի նախագահը չի մասնակցել Մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մինչ այդ գերմանական Tagesspiegel-ը իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Գերմանիայի առաջին դեմքերը և կառավարության անդամները չեն մասնակցի Բաքվում Եվրախաղերի բացման արարողությանը:

«Կանցլեր Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը, որը համակարգում է սպորտի ոլորտը, նույնպես հրաժարվել է Բաքու այցելությունից: Գերմանիայի նախագահ Գաուկը հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,-գրել է թերթը:

Որպես պատճառ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալդենը նշել է Ադրբեջանքում քաղբանտարկյալների առկայությունը:

Իր հերթին իրավապաշտպան FIDH ՈԿԿ-ն կոչ է անում Եվրոպայի երկրների ղեկավարներին իրենց մասնակցությունը Եվրախաղերի բացմանը պայմանավորել քաղբանտարկյալների և ակտիվիստների ազատ արձակմամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---