Իտալուհին տիեզերքում աշխատելու տևողության նոր ռեկորդ է սահմանել

Իտալուհին տիեզերքում աշխատելու տևողության նոր ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Տիեզերքում կին-տիեզերագնացի մնալու տևողության նոր ռեկորդ է սահմանել իտալուհի տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետտին, որը գտնվում է Միջազգային տիեզերական կայանում:

Տիեզերակայանում Քրիստոֆորետտին 196 օր է անցկացրել: Նախորդ ռեկորդը` 195 օր, պատկանում էր NASA-ի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսին: Այնուամենայնիվ, ամերիկուհին նախկինի պես ռեկորդակիր է համարվում կին-աստրոնավտի բաց տիեզերք դուրս գալու քանակով (7 անգամ) և այնտեղ մնալու տևողությամբ (50 ժամ 40 րոպե):

Սամանտա Քրիստոֆորետտին նաև Եվրոպական տիեզերական գործակալության համար նոր նվաճում է սահմանել միայնակ առաքելության տևողությամբ: Նախորդ ռեկորդը պատկանում է Անդրես Կուիպերսին:

Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ) որպես բազմանպատակ տիեզերական հետազոտական համալիր օգտագործվող վարվող ուղեծրային կայան է: ՄՏԿ-ն համատեղ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են 15 երկիր (Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ճապոնիա)[1][2][3][4] ՄՏԿ-ի կառավարումն իրականացվում է՝ ռուսական մոդուլով՝ Կորոլյովում Տիզերական թռիչքների կառավարման կենտրոնից, ամերիկյան մոդուլով՝ Լինդոն Ջոնսոնի անվան Տիզերական թռիչքների կառավարման կենտրոնից Հյուստոնում։ Եվրոպական «Կոլումբոս» ու ճապոնական «Կիբո» լաբորատոր մոդուլների կառավարումը ղեկավարում են Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավարության (Օբերպֆաֆֆենհոֆեն, Գերմանիա) ու Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (ք. Ցուկուբա, Ճապոնիա) կենտրոնները: Կենտրոնների միջև անցկացվում է ինֆորմացիայի ամենօրյա փոխանակում։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---