«Իսլամական պետության» ղեկավարների կանայք կարևոր դեր ունեն կազմակերպությունում

«Իսլամական պետության» ղեկավարների կանայք կարևոր դեր ունեն կազմակերպությունում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հետախոզությունը մշակել է 4-7 տերաբայթ տվյալներ, որտեղ ասվում է «Իսլամական պետության» կառուցվածքի, նրա ֆինանսական գործողությունների և անվտանգության համակարգի մասին, հունիսի 9-ին գրել է New York Times-ը:

Հափշտակած նոութբուքերից, բջջային հեռախոսներից ու այլ սարքերից կորզված տեղեկատվությունը օգնեց որոշել ԻՊ պարագլուխներից մեկի գտնվելու վայրը Սիրիայում: Լեյտենանտ Աբու Համիդը սպանվեց ավիահարվածի արդյունքում, սակայն «Իսլամական պետությունը», գրում է պարբերականը, դեռ չի հաստատել նրա մահվան փաստը:

Ուսումնասիրված տեղեկություններն օգնեցին պարզել, թե ինչպես է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կառավարում կազմակերպությունը: Հետախուզությանը հաջողվել է պարզել, որ նա միտումնավոր կերպով չի օգտվում էլեկտրոնային սարքերից, որոնք կարող են նպաստել նրան գտնելուն: Ինքը Ալ Բաղդադին պարբերաբար հանդիպում է խմբավորման առաջնորդների հետ Ռաքքայի կենտրոնակայանում:

Հաջողվել է պարզել նաև, որ ԻՊ ղեկավարների կանայք կարևոր դերակատարություն ունեն կազմակերպությունում: Նրանք բանավոր փոխանցում են տեղեկությունները` խուսափելու համար հայտնաբերումից էլեկտրոնային սարքերի միջոցով:

Նյութում ասվում է նաև, որ շնորհիվ Աբու Սայաֆի դեմ ռեյդի, հաջողվեց մեծ տեղեկություններ ստանալ ֆինանսական վիճակի մասին` խմբավորման նավթային բիզնեսի մասին: Շահույթի կեսից ավելին գնում է ԻՊ գլխավոր բյուջե, մյուս մասը բաժանում են նավթի արդյունահանման գործարաններին:

Ամերիկյան կողմը գտնում է, որ եթե գործարանների բանվորները աշխատավարձ են ստանում, ստացվում է, որ նրանք համագործակցում են ԻՊ հետ, և ուրեմն կարող են թիրախ լինել գրոհների համար:

Հետախուզությունը պարզել է նաև, որ ԻՊ-ում կարևոր դիրք է զբաղեցնում Աբու Մուտացը: Նա գլխավորում է խորհուրդը, որտեղ 6-9 հրամանատար կա, որոնք մշակում են ԻՊ ռազմավարությունը: Ինքը Մուտացը նախկինում փոխգնդապետ է եղել հետախուզությունում Սադդամ Հուսեյնի օրոք, հայտնում է «Դոժդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---