Android օգտատերերի համար Apple-ի երաժշտական ծառայությունն անվճար չի լինի11 հունիսի 2015 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Նոր երաժշտական սթրիմինգային Apple Music ծառայությունն օրերս ներկայացվեց մշակողների Apple WWDC կոնֆերանսում: Ընկերությունների ղեկավարները հայտարարել են ծառայության բազմահարթակ բնույթի մասին` այն կաշխատի ինչպես Android-ի վրա, այնպես էլ Windows օպերացիոն համակարգերում: Սակայն Android-ի հարթակում հավելվածն անվճար չի լինի: Անվճար վարկածը` Apple ID լոգինով, հասանելի է դարձնում օգտատերի համար երաժիշտների էջերը Connect-ում, թույլ է տալիս Beats 1 և ռադիոընկերություններ լսել վեց տրեկ բաց թողնելու հնարավորությամբ: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար օգտատերը պետք է բաժանորդագրվի 9,99 դոլարով: Android-ի օգտատերերի համար հասանելի կլինի միայն վճարովի տարբերակը: Apple TV և Android-ում Apple Music-ը կհայտնվի 2015-ի աշնանը: Մյուս հարթակների համար ծառայությունը կգործարկվի 2015-ի հունիսի 30-ին: Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ․ օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Ընթերցեք նաև. Apple-ը կօգնի օգտատերերին Android-ից անցնել iOS-ի Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |