Աղբյուր. Չինացի հաքերներին հասանելի են դարձել ԱՄՆ բանակի անհատական տվյալները![]() 13 հունիսի 2015 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ հաքերներին հասանելի են դարձել ամերիկյան բանակի և հետախուզության աշխատակիցների անհատական տվյալները, հայտնում են մի շարք աղբյուրներ: Ըստ այդ աղբյուրների, տուժող կողմի տեղեկատվության համաձայն հետքերը տանում են Չինաստան: Հաքերներին հաջողվել է գողանալ տեղեկությունները, որոնք վերաբերում են այսպես կոչված թիվ 86 ձևին: Այդ փաստաթղթում աշխատակիցները պետք է պատմեն իրենց հոգեկան հիվանդությունների, կախվածությունների, ձերբակալությունների և սնանկությունների մասին, եթե այդպիսիք կան: Ոճրագործները նաև ձեռք են բերել գերատեսչությունների աշխատակիցների կոնտակտները: Ամերիկյան կողմը մտավախություն ունի, որ հանցագործները կարող են այդ տվյալների միջոցով շանտաժի ենթարկել գերատեսչության աշխատակիցներին կամ նրանց ընտանիքների անդամներին: Ավելի վաղ հաքերային հարձակման ենթարկվեցին ամերիկյան կառավարության տեղեկատվական բազաները: Առևանգվեցին ԱՄՆ շուրջ 4 մլն բնակիչների անհատական տվյալները, որոնց թվում կարող են լինել նաև դաշնային պաշտոնյաներ: Այդ տեղեկատվությունը վերաբերում է 1985 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին և կարող է շատ բան պատմել պաշտոնաթող պետական ծառայողների մասին: Հարձակման համար ամերիկացի փորձագետները կասկածում են նաև Չինաստանին: Չինաստանի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ամեն կերպ ժխտում են նման մեղադրանքները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |