Ըմբիշ Միհրան Հարությունյանը Բաքվում արծաթ է նվաճել![]() 15 հունիսի 2015 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ըմբիշՄիհրան ՀարությունյանըԲաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի մրցաշարում արծաթ է նվաճել: 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը 0:2 հաշվով պարտվել է ռուս Արտյոմ Սուրկովին: Սա Հայաստանի առաջին մեդալն է Բաքվում: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին, իսպանացի Սանչես Նավարոյին, բուլղարացի Կոնստանտին Ստասին ու սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին: Բաքվում Եվրոպական խաղերի առաջին օրը Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական 59 կգ քաշային ըմբիշ հայազգի Ստեփան Մարյանյանը ոսկի է նվաճել: Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։ Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը հետևյալն է. Թաեքվոնդո` Արման Երեմյան (80 կգ)` հունիսի 18-ին: Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ)՝ հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին: Սամբո՝ Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ)՝ հունիսի 22-ին: Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (60 կգ), Դավիթ Նիկողոսյան (73 կգ), Ժաննա Ստանկևիչ (52կգ)՝ հունիսի 25-ին և 26-ին: Բռնցքամարտ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52կգ), Արամ Ավագյան (56կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Առաջին մրցելույթները կկայանան հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին, եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին: Ազատ ըմբշամարտ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ)` հունիսի 17-ին և 18-ին: Հունահռոմեական ըմբշամարտ՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ)` հունիսի 13-ին և 14-ին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |