Հրաչիկ Բաբայանը Բաքվում երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել. Հրաձգության մրցաշարում նա գրավել է 5-րդ տեղը

Հրաչիկ Բաբայանը Բաքվում երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել. Հրաձգության մրցաշարում նա գրավել է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող Եվրոպական մարզական առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը հրաձգության մրցաշարում գրավել է 5-րդ տեղը:

10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում 18-ամյա մարզիկը, սահմանելով երիտասարդների Եվրոպայի ռեկորդ (629,3 միավոր), առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 8 հրաձիգի հետ պայքարում գրավել է 5-րդ տեղը (143,3 միավոր):

Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2014) և աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն (2014) Հրաչիկ Բաբայանը մեկ այլ կարևոր նվաճում է գրանցել՝ վաստակելով Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգիրը: Բաքվում մարզիկը մասնակցելու է նաև հրացանի 50 մ վարժության մրցումներին:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը նվաճել է Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում: Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք մրցում են տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---