Թբիլիսիում բուժվող Երևանի կենդանաբանական այգու Գրանտ փիղը ջրհեղեղից չի տուժել

Թբիլիսիում բուժվող Երևանի կենդանաբանական այգու Գրանտ փիղը ջրհեղեղից չի տուժել

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու նախկին բնակիչԳրանտ փղին, որը բուժվում էր Թբիլիսիում, վտանգ չի սպառնում: Այդ մասին տեղեկացրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն և Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Փղի հետ ամեն ինչ նորմալ է: Նրա ազատավանդակը կենդանաբանական այգու այն հատվածում է, որը գրեթե չի տուժել»,– ասել է Խաչատրյանը, մեջբերում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 19 մարդ է զոհվել, անհետ կորած է համարվում վեց մարդ: Զոհերի թվում չորս հայ կա: Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էի նփախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերված է:

Հունիսի 14-ին Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Երևանից Թբիլիս է մեկնել նաև արագ արձագանքման խումբը՝ օգնության հասնելով փրկարարներին, ովքեր վերացնում են ջրհեղեղի հետևանքները։

Խաչատրյանի խոսքով՝ դեռևս ոչ բոլոր կենդանիներին են բռնել, սակայն չափազանց փոքր է հավանականությունը, որ այգուց փախած կենդանիները կարող են հասնել Հայաստանի սահման։

Խոսելով այն մասին, թե արդյոք կարո՞ղ են փախած կենդանիները գոյատևել վայրի բնության պայմաններում, նա նշել է, որ ամեն ինչ կախված է կենդանու տեսակից, նրա բնավորությունից, ինչպես նաև հաղթահարած հեռավորությունից։

Երևանի կենդանաբանական այգու միակ փղին բուժման նպատակով տեղափոխել էին Թբիլիսի, որտեղից նրա փոխարեն բերել էին ավելի երիտասարդ փիղ։ 2013–ի մարտին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Գրանտ փիղն արդեն ութ տարի տառապում է ժանիքների հիվանդությամբ։

Երևանի կենդանաբանական այգու միակ փղին 2014-ին բուժման նպատակով տեղափոխել էին Թբիլիսի, որտեղից Գրանտի փոխարեն բերել էին նրանից 10 տարով երիտասարդ մի փիղ:

Գրանտ փիղը բնակվել է Երևանի կենդանաբանական այգում 1999–ից «Գրանդ Հոլդինգ» ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---