Ֆրանսիական կուսակցությունն առաջարկում է 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար29 սեպտեմբերի 2006 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական սոցիալիստական կուսակցությունը երկրի խորհրդարանի օրակարգում է ընդգրկել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Ըստ օրինագծի, որը քննարկման կդրվի հոկտեմբերի 12-ին, Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվի 45 հազար եվրո տուգանք, հաղորդում է Cihan գործակալությունը: Նշենք, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը Ֆրանսիայի Սենատն ընդունել է 2001 թվականին: Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում բնաջնջվել է շուրջ 1,5 մլն հայ: Թուրքիան մերժում է այդ փաստը եւ պնդում է, որ զոհվել է 200 հազար հոգի` բռնագաղթի ժամանակ սովից, հիվանդություններից եւ ցրտից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |