Իսրայելում հռոմեացի զինվորի ոտնահետք է հայտնաբերվել![]() 19 հունիսի 2015 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի տարածքում Հիպոս քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հին ժամանակների ոտնահետք: Հայֆայի համալսարանին կից Ցինմանի հնագիտության ինստիտուտի գիտնականները ենթադրում են, դատելով ոտնահետքի արտաքին տեսքից, որ այն պատկանում է հռոմեացի զինվորի, որը կրել է կալիգներ` հռոմեացի զինվորականների ավանդական կաշվե կոշիկը մ.թ.ա. I -մեր թվարկության II դարերում: Հետքը թողած հռոմեացի զինվորը կրել է 40 չափի ոտնաման, նա հավանաբար, տրորել է շինարարական շաղախը, երբ այն դեռ չորացած չի եղել, այդ պատճառով էլ ոտնահետքը լավ պահպանվել է: Կողքին հայտնաբերվել են ևս մի քանի մասնակի ոտնահետքեր: Ոտնահետքից բացի պեղումների վայրում հայտնաբերվել են նույն դարաշրջանի դամբարաններ, պաշտպանական շինությունների հատվածներ, բրոնզե դիմակ, որը պատկերում է հունական Պան աստվածին: Գիտնականները հայտնաբերել են նաև մարդկանց երկու կմաղք, որոնք, հավանաբար, զոհվել են, փլատակների տակ երկրաշարժի ժամանակ: Պաշտպանական շինությունը եղել է բլրի գագաթին և, ըստ հնագետների, պաշտպանել է մուտքը Հիպոս և գլխավոր ճանապարհը, որն անցնում է քաղաքի հարավով: Գիտնականները ենթադրում են, որ այնտեղ տեղադրված են եղել նաև քարե գնդերով կրակող 8-մետրանոց բալիստներ: Հնագետները գտել են նաև արկերի մի քանի նմուշներ` դրանք բազալտից են և կշռում են 20 կիլոգրամ: Հիպոսը 10 քաղաքից բաղկացած այսպես կոչված Դեկապոլիսի մաս էլ կազմել, որը հունահռոմեական մշակույթի անկլավ էր Մերձավոր Արևելքում: Հիպոսը հիմնվել է Սելևկյանների ժամանակներում: Ավելի ուշ քաղաքը դարձավ Հռոմեական կայսրության հենակետերից մեկը տարածաշրջանում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |