Եվրոպացիների մոտ 1/3-ը կարծում է՝ ԵՄ-ն պետք է իր բանակն ունենա, ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ-ի վրա

Եվրոպացիների մոտ 1/3-ը կարծում է՝ ԵՄ-ն պետք է իր բանակն ունենա, ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ-ի վրա

PanARMENIAN.Net - Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար ICM Research բրիտանական հետազոտական գործակալության` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անցկացված հերթական հարցման տվյլաները ցույց են տվել, որ հարցվածների մեկ երրորդը կարծում է, որ ԵՄ–ն պետք է ունենա սեփական բանակը, այլ ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ–ի զորքերի վրա։

«Կարծում ե՞ք, որ ԵՄ–ն պետք է ունենա սեփական բանակ, որպեսզի կարողանա պաշտպանել իր սեփական շահերը, թե՞ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի եվրոպական երկրները» հարցին ի պատասխան` հարցվածների 28 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակ` սեփական շահերը պաշտպանելու համար։

Սեփական բանակի ուժերով երկրի պաշտպանության կողմնակիցների ամենաբարձր տոկոսը Ֆրանսիայում է (37%)։ Գերմանիայում ապրող հարցվածների (47%) և Մեծ Բրիտանիայի (48%) գրեթե կեսը կողմ են ՆԱՏՕ–ի զորքերի` իրենց երկրում գտնվելու փաստին, սակայն այդ թվում Գերմանիայում նաև մեծ է մարդկանց այն մասի տոկոսը, որոնք գտնում են, որ սեփական զինված ուժերը պետք է պաշտպանեն երկիրը։ Այդ մարդիկ կազմել են` 36%։

Հարցումն անցկացրել է ICM Research կազմակերպությունը Sputnik լրատվական գործակալությոան համար 2015 թվականի մայիսի 1-4–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Հարցվածների քանակը կազմել է 4096 մարդ (2005 Մեծ Բրիտանիայում, 1041 Ֆրանսիայում, 1050 Գերմանիայում)։Հարցումը բնակչությանը ներկայացրել է սեռական, տարիքային և աշխարհագրական չափանիշներով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Տվյալների համար ընդհանուր առմամբ երկրում վստահության միջակայքը +/- 3,1% է` 95% վստահության հավանականությամբ։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Sputnik.Կարծիք» միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր` հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է մուլտիմեդիոն մասնաճյուղերով տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---