Մասնագիտությամբ չաշխատող միգրանտներին հուլիսի 1-ից դուրս կանեն ՌԴ-ից

Մասնագիտությամբ չաշխատող միգրանտներին հուլիսի 1-ից դուրս կանեն ՌԴ-ից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին ստորագրել է Վարչական օրենսգորքում փոփոխությունները, որոնցով թույլատրվում է երկրից դուրս անել այն միգրանտներին, ովքեր աշխատում են ոչ այն մասնագիտությամբ, որը նշված է աշխատանքային արտոնագրում, ինչպես նաև տույժեր սահմանելով նման արտասահմանցիներին աշխատանքի վերցնող գործատուների հանդեպ: Օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, դրանք արդեն իսկ հրապարակված են Կրեմլի պաշտոնական կայքում:

Փոփոխություններով, ֆիզիկական անձինք, ովքեր միգրանտներին աշխատանքի կվերցնեն արտոնագրում նշված մասնագիտությունից դուրս աշխատելու համար, կտուգանվեն 2000-5000 ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 25-50.000 ռուբլիով, իրավաբանական՝ 250-800.000 ռուբլիով կամ վերջիններիս ադմինիստրատիվ գործունեությունը 14-ից՝ 90 օրով կկասեցվի, գրում է Rbc-ն:

2015-ի առաջին 5 ամսվա ընթացքում 857 հազար միգրանտ աշխատանքային պատենտ է ստացել, ինչը տարածաշրջանային բյուջեները համալրել է 8 մլրդ ռուբլիով, տեղեկացրել են Միգրացիոն ծառայությունից:

2010-ից ուժի մեջ մտած արտոնագիրը, որը թույլ էր տալիս աշխատել ֆիզիկական անձանց մոտ, 2015-ի հունվարից դարձավ միասնական աշխատանքային պատենտի: Այժմ մուտքի արտոնագիր չունեցող երկրների քաղաքացիները ՌԴ-ում կարող են դրանցով աշխատել թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց մոտ: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, 2010-ից Ռուսաստանում ավելի քան 6,5 մլն աշխատանքային արտոնագիր է տրամադրվել, ինչը մոտ 45 մլրդ ռուբլի է ավելացրել բյուջեում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---