Ջրի սակագինը չի փոխվի. «Երևան ջուր»-ն էլէներգիայի ծախսը նվազեցրել է 81%-ով 1 հուլիսի 2015 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Երևան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը՝ համապատասխան գրությամբ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղարկված նոր գրության մեջ ընկերությունից հայտնել են, որ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարվա (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, ինչը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չբարձրացնել սակագինը և այն թողնել անփոփոխ: Հուլիսի 7-ին ՀԾԿՀ-ում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի այս հարցը և կվերահաստատի ջրի նախկին սակագինը: 2014-ի հուլիսի 9-ին ՀԾԿՀ-ն անփոփոխ էր թողնել ջրի գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ: 2015-ի հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց էին սկսել Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Բաղրամյանի պողոտայում ցուցարարները հայտարարել են, որ կմնան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |