Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքը

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքը

PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական տվյալներ մշակողի պարտականությունները, անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողությունը, անձնական տվյալները երրորդ անձանց և այլ պետություններ փոխանցելու կարգը, հատնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Oրենքի նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի, մասնավորապես՝ անձնական տվյալները մշակելու ընթացքում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Պետական և ծառայողական, բանկային, նոտարական, ապահովագրական, գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը և պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում, օրենքով թույլատրված հանրամատչելի, ֆիզիկական անձանց կողմից բացառապես անձնական, ընտանեկան, կենցաղային 2 նպատակով օգտագործվող անձնական տվյալների հետ կապված հարաբերություններն օրենքի կարգավորման առարկա չեն։

Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն անկախ է և գործում է օրենքին համապատասխան՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և կառուցվածքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---