Առէկսիմբանկի կանոնադրական կապիտալը համալրվեց $10 մլն-ով 3 հուլիսի 2015 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 4.703.150.400 ՀՀ դրամով կամ 10 մլն ԱՄՆ դոլարով: Տվյալ որոշումն ընդունվել է 2015-ի հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում: Կանոնադրական կապիտալը համալրվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԸ կողմից 90.400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Այսպիսով, բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30.590.871.792 ՀՀ դրամ կամ մոտ 65 մլն ԱՄՆ դոլար (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): Տվյալ ցուցանիշի առումով բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը ՀՀ բանկային համակարգում: Ընկերությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման հեռանկարները միևնույն տնտեսական և մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջև դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի և առաջարկների ներդրման ուղղությամբ: Բանկում համոզված են, որ ԳՊԲ աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարևոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է: «Գազպրոմբանկ» ԲԸ-ն ընդգկրված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկի շարքում և հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերն է: Ներկայումս իր գործունեության հիմնական ուղղություններից Առէկսիմբանկն ակտիվորեն կատարելագործում է դրամարկղահաշվարկային գործառնությունների, վարկավորման, նախագծային ֆինանսավորման, ՓՄՁ վարկավորման պայմանները, ինչպես նաև տրամադրում է ծառայությունների լայն տեսականի ֆիզիկական անձանց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |