Բրազիլիայում ցուցադրել են 2016-ի ամառային Օլիմպիադայի ջահի դիզայնը

Բրազիլիայում ցուցադրել են 2016-ի ամառային Օլիմպիադայի ջահի դիզայնը

PanARMENIAN.Net - Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեն հուլիսի 3-ին ներկայացրել է Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին անցկացվելիք XXXI ամառային Օլիմպիական խաղերի ջահի դիզայնը։ Դրա մեջ օգտագործված են բրազիլական դրոշի գույները։ Ներսում գունային էլեմենտները խորհրդանշում են երկինքը, լեռները, ծովը և հողը։ Ջահը «կբացվի», երբ մեկ ջահակիր կրակը փոխանցելիս լինի մյուսի ջահին։ Կոնստրուկցիան պատրաստված է վերամշակված ալյումինից և խեժից։

Առաջին ջահը կայրեն 2016-ի գարնանը Հունաստանում։ Դրանից հետո մոտ 100 օրվա ընթացքում այն կանցնի 500 քաղաքով։ Բրազիլիան ցանկանում է, որ երկրում շրջագայելու ընթացքում ջահակիրին տեսնի հարավամերիկյան պետության բնակչության 90 տոկոսը։ Վազքին կմասնակցի մոտ 12.000 մարդ։

Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016-ի օգոստոսի 5-21-ին։ Դա կլինի Հարավային Ամերիկայում անցկացված առաջին Օլիմպիադան, երկրորդը՝ Լատինական Ամերիկայում Մեխիկոյի 1968-ի Օլիմպիական խաղերից հետո, ինչպես նաև Հարավային կիսագնդում առաջինը՝ սկսած 2000-ից։

Հայտերի ընդունման գործընթացը մեկնարկեց 2007-ի մայիսի 16-ին և ավարտվեց նույն թվականի սեպտեմբերի 13-ին։ Խաղերի անցկացման հայտ էին ներկայացրեր Բաքուն (Ադրբեջան), Դոխան (Քաթար), Մադրիդը (Իսպանիա), Պրահան (Չեխիա), Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա), Տոկիոն (Ճապոնիա), Չիկագոն (ԱՄՆ) և Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան)։ Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունք ստանալուց հետո Սանկտ Պետերբուրգը հետ կանչեց հայտը։ 2008-ի հունիսի 4-ին թեկնածու քաղաքներից ընտրվեցին չորսը․Մադրիդ, Ռիո դե Ժանեյրո, Տոկիո և Չիկագո։

Քաղաքի ընտրության վերջնական քվեարկությունը տեղի ունեցավ 2009-ի հոկտեմբերի 2-ին՝ Միջազգային Օլիմպիական Կոմիտեի՝ դանիական Կոպենհագենում անցկացված 121-րդ նստաշրջանում։ Քվեարկության ընթացքում կիրառվեցին բոլոր հնարավոր երեք փուլերը, արդյունքում ընտրվեց Ռիո դե Ժանեյրոն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---