Էդգար Ստեփանյանը՝ Եվրոպայի չեմպիոն դարձած ՀՀ առաջին հեծանվորդ

Էդգար Ստեփանյանը՝ Եվրոպայի չեմպիոն դարձած ՀՀ առաջին հեծանվորդ

PanARMENIAN.Net - Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության «Կրատչ» մրցաձևում (40 կմ խմբային վազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ դառնալով առաջին հայ հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Հունաստանի մայրաքաղաքում հաջող են հանդես եկել նաև Մհեր Մկրտչյանն ու Պավել Ստեփանյանը: Նրանք հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ, տեղակացնում են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից:

Հուլիսի 16-ին կայացած 3 կմ հետապնդումով մրցավազքում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Մինչև 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ մտած 2011-ի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն 22-ամյա Մհեր Մկրտչյանը գրավել է 19-րդ տեղը:

Էդգար Ստեփանյանը 2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---