Ադրբեջանական կողմը հայտնում է 1 զոհի, ԶԼՄ-ները` նաև 8 վիրավորի մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է 1 զոհի, ԶԼՄ-ները` նաև 8 վիրավորի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայող Ֆաթալիև Էլդար Սեհավեթօղլուի մահվան մասին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների, Ֆաթալիևը դիպուկահար էր, նրան հուղարկավորել են հունիսի 25-ին: Haqqin.az-ն, իր հերթին, հայտնում է շփման գծում բախումների ժամանակ 8 վիրավոր զինվորի մասին:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ:

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով իրավիճակին շփման գծում և սահմանին, հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ամբողջ գիշեր կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայ դիրքապահները պատասխան կրակ են բացել և վնասներ ու կորուստներ պատճառել հակառակորդին:

«Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:

Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին և հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում:

Հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:

ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---