Չինաստանում կկառուցեն աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը27 հուլիսի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Տվյալ պահին աշխարհի ամենամեծ ռադիոասղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյի Արիսիբո աստղադիտարանում: Դրա տրամագիծը 300 մետր է: Բայց Չինաստանի հարավ-արևմուտքում Գույչժողու գավառում սկսվել է ավելի մեծ ռադիոդիտակի կառուցումը, որն 3 անգամ ավելի հեռուն կտեսնի, քան Արիսիբոյի ռադիոդիտակը: Ռադիոաստղադիտակը շատ զգայուն ականջի նմանությամբ կարող է տիեզերքի սպիտակ աղմուկի մեջ որսալ նույնիսկ ամենաթույլ ազդանշանները: Այդ բարդ գործիքները գիտնականներն օգտագործում են տիեզերքի առաջացման հարցերի ուսումնասիրության և երկրից դուրս բանականության որոնումներում երկնքին հետևելու համար: Որքան մեծ է ռադիոդիտակը, այնքան շատ պոտենցիալ ազդանշան կարող է ընկալել: Ափսեի չափերը համադրելի կլինեն ֆուտբոլի 30 դաշտի հետ: FAST (Five hundred meters Aperture Spherical Telescope) աստղադիտակի արտացոլիչի տրամագիծը կես կմ է: Այն բաղկացած կլինի 4540 եռանկյունաչափ պանելից, որի յուրաքանչյուր կողմը 11-ական մետր կլինի: Երբ այդ հսկայի շինարարությունն ավարտվի (հավանաբար, արդեն հաջորդ տարի), այն կդառնա մոլորակի ամենամեծ ռադիոաստղադիտակը: Հսկայական ափսեն կկախեն հազարավոր հենասյուների վրա: Աստղադիտակի տրամագիծը կկազմի 1,6 կմ: Նախագծի արժեքը 100 մլն դոլար է: Նոր աստղադիտակը կկարողանա որոնել ամենաթույլ ազդանշաններն ու թույլ կտա աստղագետներին ու SETI ծրագրի գիտնականներին ավելի խորը սուզվել տիեզերքի պատմության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |