Հայտնի են Ամերիաբանկի «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները

Հայտնի են Ամերիաբանկի «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխությունը: Երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր Հարությունյանը և Գոռ Նազարյանը ստացան GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ այսօր Ամերիաբանկը հեռակառավարման համակարգերի բոլոր հնարավոր ուղիներով ծառայություններ մատուցող եզակի բանկերից է Հայաստանում: Այս մրցույթը նպատակ ուներ հանրությանը ներկայացնելու բանկի հեռակառավարման համակարգերի բոլոր ուղղությունները:

Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակներում Ամերիաբանկի Facebook-յան էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որևէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարներն անցել են առաջնային ֆիլտրացիա, և վերջնական արդյունքում ընտրվել է 20 լուսանկար: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվել է Facebook-ում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից (ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում), իսկ մնացած 10-ն ընտրվել է Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքով: Հաղթողներն ընտրվել են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---