Հոլանդիա. Նեբաաթ Ալբայրաքը հրաժարվել է Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունից

PanARMENIAN.Net - Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու, ազգությամբ թուրք Նեբաաթ Ալբայրաքը հայտարարել է, որ երբեք չի ասել, թե ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այդպիսով հերքելով ավելի վաղ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ իր հարցազրույցիներից մեկում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ես այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որ կարող է ոտնահարել սեփական ազգային ինքնությունը»,-հայտարարել է Ն.Ալբայրաքը: Ընդ որում նա նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություններ տվել է ինչպես թուրքական, այնպես էլ հոլանդական մամուլին: Նշենք, որ ինչպես նշվել է ավելի վաղ, այն բանից հետո, ինչ Հայոց ցեղասպանության հերքման համար կուսակցական ցուցկաներից հեռացվել են երեք էթնիկ թուրքեր,Նեբաաթ Ալբայրաքը HP/De Tijd ամսագրին հայտարարել է, որ 20-րդ դարասկզբում կատարված հայերի սպանությունները համարում է ցեղասպանություն` նշելով դրանց պատճառների հետազոտման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---