1 մլրդ 200 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման 2-րդ փուլին30 հուլիսի 2015 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգմանն իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 2015-ի 9 ամսում հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: ՀՀ վարչապետը կարևորել է ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով հուլիսի 18-ի նիստում գործադիրը պահուստային ֆոնդից 1 մլրդ 540 մլն դրամ էր հատկացրել ՏԿ նախարարությանը: 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |