ԶԼՄ-ներ. Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում

ԶԼՄ-ներ. Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԳԴՀ գործող կանցլեր Անգելա Մերկելը որոշել է կրկին՝ արդեն չորրորդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնի համար 2017 թ., գրում է Spiegel-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ պարբերականի, Մերկելն արդեն քննարկել է նախապատրաստումը նախընտրական քարոզարշավին Քրիստոնյա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբեի և կուսակցության կառավարիչ տնօրեն Կլաուս Շյուլերի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնապես Մերկելի որոշման մասին կհայտարարվի 2016-ի սկզբին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Առաջին անգամ ԳԴՀ կանցլերի պաշտոնը Մերկելը ստանձնեց 2005-ին:

Հունիսի սկզբին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի շեմին հրապարակեց համաշխարհային հանրությանը սպառնացող գլխավոր վտանգները: «Մեր նպատակներն ուղղված են մարդկանց կենսամակարդակի բարելավմանը: Դրան հնարավոր կլինի հասնել միջազգային առևտրի զարգացման դեպքում, որը հիմնված է բարձր սոցիալական և բնապահպանական չափանիշների վրա, ինչպես նաև մեծ ներդրումների միջոցով»,-հավելել է Մերկելը:

«Միթե կարելի էր պատկերացնել, որ սառը պատերազմից 25 տարի անց կարգը Եվրոպայում կխախտվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ` որ Էբոլա վիրուսի տարածումը կկարողանա արգելակել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումը կփորձի խալիֆատ ստեղծել երկու պետությունների տարածքում»,-գրել էր Մերկելը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---